Մոսկվան և Թեհրանը բարձր մակարդակի շփումների են պատրաստվում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախապատրաստվում են ռուս-իրանական բարձր մակարդակի շփումները», — ասել է նա:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բահադորի Ջահրոմին հայտնել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստան կայցելի 2022 թվականի սկզբի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







