Թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից պետք է իրականացվի չորս պայմանով, գրում է Hurriyet-ը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության աղբյուրները։
Աղբյուրներն ուշադրություն են դարձրել Սիրիայում թուրք զինվորականների տեղակայման վրա։ Հիմնականում դրանք տեղակայվում են Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում, և դրանց գլխավոր նպատակը «Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող ահաբեկչական կառույցներին հակազդելն է»:
Թուրքիայի դիրքորոշումը Նուր-Սուլթանի (Աստանա) բանակցություններում ներառել է չորս պայման, հայտնել են թուրքական կառավարության աղբյուրները։
Առաջինը՝ նոր սահմանադրության վերաբերյալ կողմերի համաձայնությունը, որը պաշտպանում է երկրի բնակչության բոլոր խավերի իրավունքները։
Երկրորդ՝ ընտրական համակարգի իրականացումը, որը թույլ է տալիս գործընթացին մասնակցել բոլոր սիրիացիներին։
Նշված պայմանների կատարումից հետո Անկարան հնարավոր է համարում ընտրությունների անցկացումը և Սիրիայի ժողովրդի շահերը ներկայացնող լեգիտիմ կառավարության ձևավորումը:
Վերջապես, չորրորդ պայմանը Սիրիայի օրինական իշխանությունների կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականությանը վտանգող ահաբեկչական խմբավորումների վերացումն է։
Hurriyet-ը, մեջբերելով կառավարության աղբյուրներին, գրում է. «Նշված չորս պայմանների կատարումը վերացնում է Սիրիայի տարածքում թուրք զինվորականների գտնվելու անհրաժեշտությունը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







