Առնոլդ Շվարցենեգերը 25 տնակ է նվիրել Լոս Անջելեսի անօթևան վետերաններին։ Այս մասին հայտնել է TJ-ն։
Ամերիկացի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն այցելել է այն տները, որոնք նա ֆինանսավորել է անօթևան վետերանների համար։
«Այսօր ես նախօրոք շնորհավորեցի Սուրբ Ծնունդը»,- գրել է նա Instagram-ի իր էջում։
ԱՄՆ-ում ապրում է 37 000-ից ավելի անօթևան վետերան, ըստ ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարության՝ տան կորստի պատճառները ֆիզիկական կամ հոգեկան հիվանդության պատճառով հաշմանդամությունն է, թմրադեղերն ու հարբեցողությունը, գործազրկությունը, մատչելի բնակարանի բացակայությունը և սոցիալական ցածր մակարդակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







