Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։

Ներկայացնում ենք հայտարարության առանցքային թեզերը:

— Կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետևողական կատարմանը և անվերապահ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման:

— Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը:

— Կողմերը նշել են ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:

— Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև
պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում, որին   հաջորդելու է սահմանազատման գործընթացը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

— Կողմերը բարձր են գնահատել 2021 թվականի հունվարի 14-ի հայտարարության համաձայն ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության վարչապետի տեղակալի համատեղ նախագահությամբ տարածաշրջանում՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ:

— Կողմերը հստակեցրել են կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու նպատակով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման,   հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կառուցման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+