Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:36

Հայ ռազմագերիների վերադարձն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է. Սիմոնյան

Հայ ռազմագերիների վերադարձն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է. Սիմոնյան

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձեւի ընդունման մեկամյակին:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու հայերի կողքին լինելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ նման խորագիրը կրող միջոցառումը Ֆրանսիայի այս բարձր ամբիոնից եւ այս ջերմ մթնոլորտում անցկացնելը վկայությունն է այն ամուր բարեկամության ու վստահության, որ մեր երկրներն ունեն իրենց փոխհարաբերություններում եւ մեր ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:

«Միջազգային հանրությանը, կարծում եմ, պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է, ինչպես եւ նրանց հանդեպ կիրառվող անմարդկային եւ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու  կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից»,-ասել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրն արժեւորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ Արցախի  խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Նրա համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են եւ կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն են:

Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետեւանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Հովհաննես Գեւորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի եւ նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:

Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Արցախի պայքարը վերաբերում է նաեւ մեզ. ասել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն եւ հավելել՝ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Բրունո Ռըտայոն խոսել է նաեւ Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:

Արցախի դեմ պատերազմի սանձազերծման եւ Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից. նշել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն: Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի եւ ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձեւերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաեւ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարեւորության մասին: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է. ընդգծել է ֆրանսիացի սենատորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+