«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր, մյուս կողմից՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը միայն մեզանից չի կախված, լինելու են գործողություններ, որոնց նպատակն է դրսից ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշարջանը հնարավոր չէ, և այդ ամենը ցույց է տալիս , որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և դա ընդունել ենք որպես ռամավարություն»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները։
«Եվ արդյունքում, ստացվել է այնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել են չլսելի լինել միջազգային հանրության կողմից։ Ես 2018-2019թթ.-ին ասել եմ, որ մեր ասելիքը միջազգային հանրության շրջանում կորսված է։
ԼՂ բանակցային հարցում ինչի չենք հաջողության հասել, քանի որ մեր ընկալումները ընդունելի չեն եղել միջազգային հանրության և հակառակորդի համար, իրենց ընկալումներն ընդունելի չեն եղել մեր համար։ Մենք գնում էինք ԼՂ հակամարտության հայանպաստ լուծման, բայց չէինք ուզում հասկանալ, որ միջազգային հանրության համար հարցի ցանկացած լուծումն է հետաքրքիր»,- մեկնաբանեց վարչապետը։
«Միջազգային հանրությունը մեզ ու Ադրբեջանին ասում է՝ մենք ստեղն եք հասցրել, գնացեք իրար հետ լեզու գտեք։ Մենք 5, 10 տարի առաջ էլ ենք էս կետում եղել»,- նշեց վարչապետը՝ վերադառնալով «խաղաղության դարաշրջան» բացելու» հարցի կարևորությանը։ Վարչապետն ընդգծեց, որ այս առումով ևս պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







