Թյուրքական խորհրդի երկրների առաջնորդները Ստամբուլում կհանդիպեն վաղը՝ նոյեմբերի 12-ին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Այս մասին հաղորդում է «Անադոլուն»:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը նույնպես կլինեն հանդիպման մասնակիցների թվում։ Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում խորագրով Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն օրակարգային հարցերի լայն շրջանակ: Գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները կստորագրեն Ստամբուլի հռչակագիրը։ Գագաթնաժողովում կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Թուրքիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







