Հայաստանի իշխանությունները ներկայումս չեն քննարկում նոր լոկդաունի սահմանումը, սակայն մտադիր են խստացնել հակահամաճարակային սահմանափակումները:
Այս մասին հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակը տարածվում է շատ արագ տեմպերով, ինչը պայմանավորված է «դելտա» շտամմով։ ԵՄ չափանիշներով Հայաստանը գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը կազմում է 888՝ սահմանված 500-ի փոխարեն։
Աբովյանը տեղեկացրել է, որ քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր սահմանափակումների ուժեղացումը։ Մասնավորապես, նրա խոսքով, չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից պատվաստումներ չանցած քաղաքացիները պետք է բուժվեն իրենց հաշվին:
Բացի այդ, նոյեմբերի 1-ից, առաջին դեղաչափով պատվաստված քաղաքացիները, երկրորդ դեղաչափով պատվաստման ժամկետների խախտման դեպքում, պետք է այդ ժամանակահատվածում գործատուներին ներկայացնեն ՊՇՌ-թեստերի բացասական արդյունքները: Բացի այդ, քննարկվում է QR կոդով կամ բացասական թեստով ժամանցի վայրեր մուտք գործելու հնարավորությունը։
Աբովյանը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է համապատասխան նախագիծ՝ նոր սահմանափակումների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







