Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ արդյունավետ բանակցությունների մասին, որոնք անցկացվել են իր՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում: Այս մասին Ղարիբաշվիլին գրել է Twitter-ի իր էջում։
«Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդության Վրաստանի պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Երևանում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունները։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգն ու հեռանկարները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







