Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։ Նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ, հայտնում են Ոստիկանությունից։
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







