Տղամարդը սուր ցավերով հոսպիտալացվել է Կլայպեդայի համալսարանական հիվանդանոց: Նրա ստամոքսում ռենտգենյան ճառագայթները հայտնաբերել են մետաղի կտորներ, որոնց չափը հասնում է 10 սանտիմետրի, հայտնում է The Guardian-ը:
Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ տղամարդը սկսել է կուլ տալ մետաղական իրեր այն ժամանակ, երբ հրաժարվել է ալկոհոլից:
«Ռենտգենյան ճառագայթների վերահսկման միջոցով ընթացող երեք ժամ տևած վիրահատության ժամանակ հիվանդի ստամոքսից հանվել են բոլոր օտար մարմինները, նույնիսկ ամենափոքրերը»,- ասել է վիրաբույժ Շարունաս Դայլիդենասը: Նա նշել է, որ այդ դեպքը կարելի է եզակի անվանել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







