Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ընթացքում կոչ է արել ընդունել միգրանտներին և չկոտրել նրանց հույսը: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Ցանկացած մեկուսացում հանգեցնում է ծայրահեղ դիրքորոշումների, ինչը բռնապետություն և բռնություն է ծնում»,- ասել է Հռոմի Պապը:
«Այսօր նշվում է միգրանտների և փախստականների համաշխարհային օրը։ Անհրաժեշտ է առանց նախապաշարմունքների, վախի, հոգ տանել թույլերի, միգրանտների, փախստականների մասին։ Մենք պետք է ավելի բաց աշխարհ կառուցենք, որտեղ ոչ ոք չի անտեսվում»,- նշել է Հռոմի պապը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







