Հայաստանը վերջերս իր սահմանին հսկիչ անցակետ է տեղադրել, և ներս մտնող յուրաքանչյուր բեռնատարի համար գանձում է 130 դոլար:
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրան-Հայաստան hամատեղ առևտրային պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանը:
«Հայաստան իրանական արտահանման ծավալը զգալիորեն աճել է: Այս երկրի կողմից Իրանից ստացվող վառելիքի սպառումը գագաթնակետին է հասնում ամռանը, ապագայում որոշվելու է առևտրի ծավալների և դեպի Հայաստան մեր արտահանման ծավալների ճշգրիտ վիճակագրությունը: Խնդիրներ են ստեղծվում նաև հետդարձի ճանապարհին: Փաստորեն, մեր արտահանման ծախսերը մեծանում են, ինչն ինքնաբերաբար բացասական ազդեցություն կունենա մեր առևտրի վրա և կարող է նվազեցնել դրա ծավալը»,- ասել է նա:
«Վառելիքի արտահանումը դադարեցվել է Թուրքիայից, որը վառելիքի հիմնական մատակարարներից է Հայաստան, և Իրանը կարողացել է այն որոշ չափով փոխարինել»,- ասել Էրվիկ Յարիջանյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Իրանի միջոցով մատակարարվում են բազմաթիվ հայկական հումքեր, ինչպիսիք են պոլիմերները, շինանյութը և բազմաթիվ ծառայություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






