Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:14

Դատարանը վերադարձրել է Լենա Նազարյանի դեմ ներկայացված Թագուհի Թովմասյանի հայցադիմումը

Վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մասին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումը դատարանը հետ է վերադարձրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Թագուհի Թովմասյանը 30․06․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Լենա Ռաֆայելի Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Քննության առնելով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը` դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել։

Դատարանը հիմնավորումներ է ներկայացրել ու նշել է, որ հայցվորը ներկայացրել է մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար և 1000000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, այնինչ վճարել է 8000 ՀՀ դրամ:
Վերոնշյալ հիմնավորմամբ դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման:

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ քննադատության էր ենթարկել ներկայիս կառավարությանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհվածների դիերի պահման դեպքին։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարծելով, որ իր ձայնը չի լսվում, Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» էր անվանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+