Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման գործով Ադրբեջանն ապացույցներ է հավաքել

Ադրբեջանն ապացույցներ է հավաքել և փորձաքննություն է անցկացրել Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման գործով։ Այս գործով հետաքննությունը շարունակվում է: 

Այս մասին РИА Новости -ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել։ Կատարվել են համապատասխան փորձաքննություններ, հավաքվել են նյութական ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ», — հայտարարել են մամուլի ծառայությունից։

«Ներկայումս հետաքննությունը շարունակվում է։ Փորձաքննությունների արդյունքներին համապատասխան կապահովվի օրինական որոշման ընդունումը», — ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ 2020թ.նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում ռուսական մարտական ուղղաթիռ էր խոցվել, ինչի հետևանքով երկու ռուս օդաչու էր զոհվել: Ուղղաթիռն ընկել էր Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը: ՌԴ պաշտպանության նախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրել և ՌԴ-ին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+