Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա և կսկսվի ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







