Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:51

Միջադեպ եղել է․ Հակոբ Արշակյանը՝ տեղի ունեցած միջադեպի մասին

«Որոշ սուտ լուրեր են տարածվել այն մասին, որ երեկ չէ առաջին օրվա միջադեպից ՔՊ կուսակցության որոշ անդամներ են վնասվել»։

Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՔՊ անդամ, մանդատաթող պատգամավոր Հակոբ Արշակյանը։ 

«Այո, միջադեպ եղել է, փորձել են խոչընդոտել զրույցն ու իրազեկումը քաղաքացիների հետ»,- ասել է Արշակյանը՝ նշելով, որ իրազեկման աշխատանքները շարունակվում են։  

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանությունը հայտնել է, որ փաստի առթիվ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է սկսվել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ–ականների  եւ քաղաքացիների միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+