Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Այս մասին հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ գործում է միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ցամաքային սահմանը բացվել է այսօր՝ հունիսի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







