Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:16

«Ռոման» պատրաստ է Մխիթարյանին տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել. աղբյուր

«Ռոման» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել: Հռոմեական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։  Ֆուտբոլային լրագրող Նիկոլո Սկիրան իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ Մխիթարյանը առաջարկին պատասխանելու համար 48 ժամ ունի: 

Ավելի վաղ ևս տեղեկություն էր շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկայում պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ ու դրա մասին հայտնի հռոմեական ակումբի ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է IlRomanista-ն:

Մխիթարյանի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 30-ին:

Համաձայն պայմանագրի՝ Մխիթարյանը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է «Ռոմային» տեղեկացնի՝ օգտվո՞ւմ է պայմանագրի ժամկետն ավտոմատ երկարաձգելու կետից, թե՞ հեռանում է թիմից:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը մինչև մայիսի 28-ը  ակումբից հեռանալու մասին խոսք չի ասել թիմի ղեկավարությանը: Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանին ոչ թե առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ըստ գործող պայմանագրով սահմանված կետի՝ մեկ տարով, այլ առաջարկվել է երկու տարվա պայմանագիր, որի տակ Հենրիխը պատրաստ է եղել ստորագրել հենց առաջարկման պահին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+