«Այսօր Փաշինյանը մի քանի անգամ հիշեց Բաթումի պայմանագրի մասին: Ակնհայտ է, որ չի հասկացել, որ եթե չլինեին մայիսյան հերոսամարտերը` Բաշ Ապարանում, Սարդարապատում, Թուրքիան նույնիսկ դա չէր ստորագրի»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է «ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այդ ժամանակաշրջանի քաղաքական ղեկավարության անձնազոհության և խելացի կառավարման շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց Հայոց պետականությունը: Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ապաշնորհ կառավարման պատճառով դե ֆակտո կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ընդգծել է տնտեսագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



