ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է ԱԺ նիստին զուգահեռ ընթացող ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսին հնչած հայտարարություններին։
«Այս պահին ընթանում է նրա մամուլի ասուլիսը, որի մասին մի շարք լրատվամիջոցներ չգիտեին։ Գիտե՞ք ինչու չգիտեն, որովհետև խրոնիկ վախեր ունի ենթադրաբար իրեն ուղղվելիք անհարմար հարցերից։ Օրինակ վախ, որ հանկարծ ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի պահի կարող է հարցնել՝ լավ, վերջը «Պոպլավոկ»-ում Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց։ Վախը թույլ չի տալիս ու թույլ չի տալու նրան կանգնել ու լսել այն հարցերը, որոնք կտային ազատ լրավամիջոցները։ Այս անձնավորությունն ասում է՝ երկիրը ժամացույցի մեխանիզմի նման պետք է աշխատի։ Սա ասել է մարդ, որի կառավարության օրոք ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանություններն էին, ժողովրդի հարստահարման, ունեզրկման մեխանիզմն էր։ Իսկ մեզ ընտրակեղծիքների մեջ մեղադրելը որևէ հիմք չունի, բացի նրա մոտ վերջերս ձևավորված մեկ այլ քրոնիկ վախից՝ ջախջախից պարտության վախից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



