Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:43

Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ

Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ

Ես չէի անդրադառնա այս խնդրին, եթե այսօր հայկական մամուլն այդ մասին արդեն չբարձրաձայներ։

Տեւական ժամանակ է անհետ կորած բազմաթիվ ծնողներ ինձ տեղեկատվություն են փոխանցում, որ ունեն հավաստի տեղեկություններ, անգամ հեռախոսազանգեր, որ իրենց որդիները պատերազմի օրերին՝ Արցախի հարավային մասից՝ Ջաբրայիլի հատվածից, հատել են Իրանի հետ պետական սահմանն ու գերեվարված են Իրանում։

Ավելին, ծնողներից մեկը հստակ նշեց Իրանի բնակավայրը՝ Ամանդի գյուղի զորամաս, ուր, ըստ իրենց հասած տեղեկության, պահվում են հայ զինվորները, որոնք համարվում են սահմանահատներ։

Տեւական ժամանակ է ես զբաղվում եմ այս խնդրով եւ այս հարցը քանի անգամ քննարկել եմ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով վստահեցրել է, որ նման բան չկա։ Ավելին, մի քանի ծնողներ անգամ Թավրիզ են հասել ու հանդիպել հայ սրբազանի հետ եւ կրկին պատասխանը եղել է, որ նման բան չկա։

Ես պաշտոնապես դիմել եմ Իրանի արտաքին գործերի նախարարին եւ ինձ պատասխանել են, որ նամակը ստացված է եւ որոշ ժամանակ անց ինձ կպատասխանեն։ Դեռ պատասխան չկա։ Ռուսաստանի իմ գործընկերների միջոցով կապ ենք հաստատել իրանցի մի քանի գեներալի հետ, ովքեր եւս ո’չ հերքել, ո’չ հաստատել են տեղեկությունն ու ժամանակ են խնդրել հստակ պատասխան տալու համար։

Կրկնում եմ՝ այս պահին դեռ չէի բարձրաձայնի այս խնդիրը եւ կշարունակեի լուռ զբաղվել ծնողների հետ, եթե մամուլն արդեն այս հարցը չհրապարակայնացներ։

Բնականաբար, ցնցող էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը՝ որ իրենք այս թեմայով մեկնաբանություն չունեն։

Բա ո՞ր թեմայով ունեք։

Թե՞ դուք ընդհանրապես ոչ մի թեմայով ոչ մի մեկնաբանություն չունեք եւ ընդհանրապես՝ ոչ մի թեմայի մեջ չկաք։

Հարյուրավոր ծնողներ ամեն օր ապրում են գոնե մի լուր ստանալու հույսով, իսկ սրանք, պարզվում է, մեկնաբանություն չունեն։

Հիմա պաշտոնապես դիմում եմ Հայաստանում Իրանի դեսպանին, քանի Հայաստանի պաշտպանության նախարարը անհասկանալի բիոզանգված է՝ ընդունել այն մայրերին, ովքեր որոշակի տեղեկատվություն կարող են փոխանցել Իրանում իրենց որդիների հնարավոր գտնվելու վերաբերյալ, լսել մայրերին ու փորձել ամիսներ ձգվող այս մղձավանջը հանգուցալուծել»։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+