Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:22

Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ  նախկին դեպան Միքայել Մինասյանը նոր գրառում է արել՝  անդրադառնալով սոցցանցերում հայտնված փաստաթղթի տարբերակին։ Նշենք, որ  այսօր ԶԼՄ-ները հրապարակել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի լուսանկարները։

Մամուլում շրջանառվող փաստաթղթի տարբերակը 

«Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է: Պաշտոնական մասից գաղտնի հավելված է տեղափոխվել ևս 3 դրույթ, որոնք վերաբերվում են հայկական կողմի զիջումներին, որոնց համաձայնվել է վիժվածքը:
Կրկնում եմ՝ իրավիճակն ունի մեկ լուծում. վայրկյան առաջ ազատվել թուրքի ագենտ, թուրքի կոշիկ լիզող կապիտուլյանտ վիժվածքից: Քանի Նիկոլը կա, ապագա չկա: Քանի Նիկոլը կա, պատերազմ կա»,-գրել է Մ․ Մինասյանը։  

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։

Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ավելի վաղ՝ երեկ, հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։ Մ․ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «հրաժարվել է այդ փաստաթղթի հետ որևէ առնչություն ունենալ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան»:

Միքայել Մինասյանի հրապարակած փաստաղթի տարբերակը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+