Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Սեուլում Բելգիայի դեսպանի կինը ապտակել է վաճառողուհուն, իսկ հետո դիվանագիտական իմունիտետ է խնդրել

Սեուլի ոստիկանությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը՝ Սյան Սյուեցյուն, օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, որպեսզի նրա վրայից հանեն մեղադրանքները: Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագետներն ու նրանց ընտանիքները քրեական հետապնդումից անձեռնմխելիության իրավունք ունեն։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում Սյան Սյուեցյուն հրում է հագուստի խանութի աշխատակիցներից մեկին, ապա ապտակում նրան։ Խանութի աշխատակիցները կնոջը գողի տեղ էին ընդունել, և դուրս էին եկել խանութից՝  ստուգելու բաճկոնի պիտակը: Դրանից հետո աշխատակիցները ներողություն են խնդրել անհանգստության համար, բայց դեսպանի կինը սաստիկ զայրացել էր և կոնֆլիկտ հրահրել:

Դեպքից հետո դեսպան Պիտեր Լեսկուխյեն կնոջ անունից ներողություն է խնդրել խանութի աշխատակիցներից։ Նա ասել է, որ «բարկանալու պատճառ կարող էր լինել այն, թե ինչպես են իր կնոջը վերաբերվել այդ խանութում, սակայն ֆիզիկական բռնությունն անընդունելի է»:

«Նա (դեսպանի կինը) անկեղծորեն ցավում է այդ ամենի համար և ցանկանում է ներողություն խնդրել անձամբ խանութի տիրոջից, երբ այդ  հնարավորությունը կլինի»,-ասել է Պիտեր Լեսկուխեն։

Խանութի աշխատակցուհիներից մեկը պատմել է, որ տեղի ունեցածից հետո տուժողի մոտ երկար ժամանակ աղմուկ է եղել ականջներում. «Մենք կարող ենք հասկանալ նրա զայրույթը, բայց դա չի արդարացնում նրա բռնի վարքագիծ»։ 

Խանութը հրապարակել է տեսախցիկների տեսագրությունն այն հույսով, որ դա կօգնի կանխել ծառայությունների ոլորտում նման միջադեպերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+