Փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և դրանից բխող գործընթացներին: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ուղերձում վերահաստատել էր, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները:
«Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը: Օրինակ, եթե մի նախարար հրաժարական է տալի, ապա այն ընդունելուց հետո նա չի շարունակում պարտականությունների կատարումը, այլ դա անում է փոխնախարարը:
Իմքայլական «իրավաբանների» հնարած այս մոտեցումը անօրինական է և հենց հիմա ազգադավի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Սահմանադրական այն դրույթը, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, չի կարող վերաբերել կամավոր հրաժարական տված վարչապետին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա չի հանդիսացել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այդ պարտականությունները փոխանցվել են իրավունքի ուժով փոխվարչապետ Կ. Կարապետյանին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







