Ցուցարարների կողմից ներկայացված վերջնագրի ժամկետի ավարտից հետո, երբ Դատախազության ներկայացուցիչները դուրս չեկան ցուցարարների մոտ, վերջիններս սկսեցին ձվեր նետել շենքի վրա:
Ոստիկանությունը սկսեց քշել ցուցարարներին, որից հետո հրմշտոց սկսվեց իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև, որի ընթացքում ցուցարարները փորձեցին ճեղքել դատախազության մուտքի մոտ գտնվող ոստիկանների կազմած շղթան:
Հրմշտոցի ժամանակ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց:
Մինասյանը ցուցարարներին հորդորեց հանդարտվել և խնդրեց մեկ — երկու քայլ հեռանալ ոստիկանների կազմած շղթայից:
Ներկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



