Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Հայաստանը կատարյալ մեկնարկ ունեցավ. Կապառոսի հարցազրույցը՝ FIFA-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ  Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել FIFA.com-ին ու խոսել նաև Հայաստանի հավաքականի ներկայիս ուղու և հաջողությունների մասին: 

«ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարին գրանցած առաջխաղացումը կատարված աշխատանքի պարգևն էր, բայց այն նաև անսպասելի էր, քանի որ մենք մրցում էինք այնպիսի որակյալ թիմերի հետ, ինչպիսիք են Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Հայաստանը պետք է հավատա կատարված աշխատանքին: Այս առաջխաղացումը FIFA 2022  ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական խաղերի լավագույն նախերգանքն էր ինձ համար: Հայաստանը կատարյալ մեկնարկ ունեցավ՝ հաղթելով իր առաջին երեք խաղերը: Մենք ընտրական հանդիպումները սկսել ենք մեծ ոգևորությամբ և գիտակցում ենք, թե որքան ուժեղ է մեր թիմը։ Մենք լավ սկսեցինք և ամուր ենք կանգնած ենք»,-ասել է Կապառոսը՝ շեշտելով, որ ազգային հավաքականը խաղում է ուժեղ թիմերի հետ, ինչպիսիք են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Գերմանիան:

«Բայց մենք լի ենք հույսերով և ոչ ոք այն չի կարող խլել մեզնից, — ասել է Կապառոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի: Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+