Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:14

Անձնական լուսանկարների վրա արատավորող գրառումներ կատարելու և տարածելու սպառնալիքով գումար են շորթել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում առցանց խաղում միավորներ վաստակելու նպատակով, բացել է կեղծ տվյալներով էջ, որի միջոցով, ներկայանալով որպես կին, ծանոթացել է այլ օգտատիրոջ հետ՝ տրամադրելով բջջային հեռախոսահամար, իսկ որպեսզի վերջինս չկարողանա զանգահարել իրեն, տրամադրված հեռախոսահամարը վերահասցեավորել է:

Այնուհետև պատճառաբանելով, թե, իբր, իր հեռախոսահամարի հաշվին գումար չկա, խնդրել է գումար փոխանցել, որպեսզի հաշվեկշիռը դառնա դրական, և իրենք կարողանան հեռախոսազանգի միջոցով զրուցել:

Օգտատերը, չմերժելով վերջինիս խնդրանքը, 2020թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին տարբեր չափերի գումարներ է փոխանցել 40-ամյա տղամարդու կողմից նշված հեռախոսահամարին: Սակայն վերջինս, ստանալով փոխանցված գումարները, պատասխանել է, որ ինքը գումարները չի ստացել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը նույն օգտատիրոջից գումար է շորթել նաև արատավորող լուսանկարներ տարածելու սպառնալիքով:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ որպես կին օգտատեր ներկայացած տղամարդը 20 000 ՀՀ դրամ գումար փոխանցելու պահանջով հաղորդագրություն է ուղարկել օգտատիրոջը:  Սակայն մերժում ստանալով՝ վերջինիս անձնական լուսանկարների վրա կատարել է սեռական բնույթի արատավորող գրառումներ, դրանք ուղարկել նրան՝ սպառնալով, որ եթե պահանջված գումարը չփոխանցի, այդ լուսանկարները կհայտնվեն սոցիալական ցանցերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+