Մարտի 21-ին Երկրի կողքով կանցնի 2001 FO32 աստղակերպը, հաղորդվում է NASA-ի կայքում:
Այն կմոտենա 2 մլն կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ մեր մոլորակի հետ բախման ոչ մի վտանգ չկա։
Երկնային մարմնի ենթադրյալ տրամագիծը տատանվում է 440-680 մետր, հայտնել են NASA-ում:
Այս աստղակերպը հայտնաբերվել է 2001 թվականին։ Աստղագետները ենթադրում են, որ հաջորդ անգամ այն երկրի կողքով կանցնի միայն 2052 թվականին: Այնուամենայնիվ, այն Երկրից մոտ հեռավորության վրա է, այդ իսկ պատճառով աստղագետները FO32-ը պոտենցիալ վտանգավոր աստղակերպ են անվանում։
Մարտի 21-ին տիեզերական օբյեկտի դիտարկումը թույլ կտա ավելի ճշգրիտ պատկերացում կազմել աստղակերպի չափի, դրա մակերեսի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







