Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:49
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 4 րոպե առաջ

Իշխանության ախտահարված անատոմիան խտորոշման ու ախտահանման կարիք ունի. Արտակ Զաքարյան

Վստահ եմ, որ 2018-21թթ. շուտով դառնալու են գիտական խորը ուսումնասիրությունների ժամանակաշրջան։ Պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները մեծ անելիք ունեն։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Հայկական երկու երիտասարդ պետականություններին անմիջական սպառնալիք դարձած այս կարճ ժամանակահատվածն իր մեջ՝ բացահայտման ենթակա մեծ գաղտնիքներ է պարունակում։ Շատ հարցեր, ունեն նաև գիտական բացատրության կարիք։ Այն անհրաժեշտ է լինելու հետազոտել թարմ հետքերով, չթողնելով, որպեսզի խամրեն կամ մաքրագրվեն դավաճանական գործարքները։

1. «Դավաճանված Հայրենիքը»

2. «Ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքական լյումպենը դարձավ գործոն»

3. «Որտե՞ղ են դաստիարակվել 2018թ-ի կեղծ հեղափոխականները»

4. «Հայկական սորոսի արյունոտ հետքը»

5. «Որտե՞ղ էին խանգարում Արցախը և Սյունիքը՝ տարածաշրջանային գլոբալ ծրագրերին»

6. «Խաբկանքը և հայկական ամբոխվարությունը»

7. «Ցածրորակ կրթություն, թե՞ կեղծ հայրենասիրություն»

8. «Ինչո՞ւ Հայաստանում և Արցախում պոպուլիզմը խորտակեց ազգային մտածողությունը»

9. «Ազգային Բանակը՝ որպես պետության քայքայմանը հակակշի՞ռ, թե՞ ապաքաղաքական լուռ վկա»

10. «Դավաճանություն հանուն իշխանությա՞ն. սոցիալ-հոգեբանական ասպեկտները»

11. «Հայ ժողովրդի էթնո-մշակութային արժեքները և օտարածին քարոզչությունը»

12. «Ինչո՞ւ հայկական ազգային շահերը ստորադասվեցին Էներգակիրներին»

13. «Ո՞ր ուժային կենտրոններն են արցախյան ողբերգական պատերազմի շահառուները»

14. «Իշխանության որակները՝ դավաճանության և տգիտության միջակայքում»

16. «Հեղափոխության ֆինանսավորողներն ու հայկական լիբերալիզմի քայքայիչ դերը»

17. «Կեղծ լուրերը՝ որպես հայ հասարակության պառակտիչ գործոն»

18. «Հակառուսականություն թե՞ հակահայկականություն»

19. «Արդյոք պե՞տք է վերանայվի արևմտյան կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում»

20. «Օտարերկրյա դրամաշնորհների ծագումնաբանությունը և նպատակները»

21. «Ազգային արժանապատվություն թե՞ փող»

22. «Ինչպե՞ս ձևավորել որակյալ ազգային էլիտա»։

Մոտավորապես այսպիսի և նմանատիպ այլ թեմաներով ու վերնագրերով լույս են տեսնելու գրքեր և գիտական աշխատություններ։ Պաշտպանվելու են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։

Ցանկանում եմ հավատալ, որ հայ մտավորականը, գիտական, փորձագիտական ու քաղաքական շրջանակները, գոնե մի քանի տասնամյակ թույլ չեն տալու, որպեսզի հայ հասարակությունը շեղվի, մոլորվի ու կործանարար ուժերով հրապուրվի։

Իսկ մինչ այդ ազատվելու ենք նիկոլակերպ չարիքի իշխանությունից, որի ախտահարված անատոմիան՝ ախտորոշման ու ախտահանման կարիք ունի»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+