Մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործով փաստաբան Ամրամ Մակինյանը օրերս հրապարակված տեսանյութի մասին ասաց.
«Պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը ուղղակի միջամտում է ՀՀ-ում արդարադատության իրականացմանը: Վարդապետյանի կողմից Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին որպես մեղադրյալներ ներգրավելու որոշում է խմբագրվում»:
Մակինյանը կարծում է, որ որևէ մեկի մոտ չի կարող չձևավորվել ողջամիտ կարծիք, որ կոնկրետ գործեր ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







