Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:37

ԵԽԽՎ-ում պատվիրակությունների մեծ մասը հակաադրբեջանական տրամադրվածություն ուներ․ Իգիթյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր  Հովհաննես Իգիթյանը պատվիրակության բյուրոյի մի քանի անդամի հետ կապի մեջ է եղել, որոնք, նրա հավաստմամբ, անհարմար են զգացել, որ հայկական կողմից ներկայացված հայ ռազմագերիների հարցը չեն կարող օրակարգ մտցնել:

Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ԵԽԽՎ-ում մի քանի երկրների պատվիրակության անդամներից բացի, մյուսները  հակաադրբեջանական տրամադրվածություն ունեին։ 

«Ես ներկայացրեցի, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է։ Նա հայտարարել է, որ իր պահման պայմաններն այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում ենք՝ Ադրբեջանում կան հարյուրավոր հայ երիտասարդներ, որոնց ճակատագիրն անհայտ է»,- հավելեց իշխանական պատգամավորը։

Բացի այդ, Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Եվրախորհրդարանը վերջերս երկու բանաձև է ընդունել. անվտանգության և մարդու իրավունքների մասին: Երկուսում էլ, ըստ պատգամավորի, նշվում է Արցախի խնդիրը:

«Այն ներկայացվել է ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ այն առումով, որ Ադրբեջանն արգելված զենքի տեսակներ է կիրառել, ռազմական ճանապարհով խախտել է ստատուս քվոն, ինչը դատապարտման է արժանի, և այդ բանաձևերի հիմնական կոչն ուղղված էր հենց Ադրբեջանին»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։  Հայ պատգամավորներին չհաջողվեց ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ինչպես նաև հասնել նրան, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում սանձազերծած պատերազմի համար Ադրբեջանին մեղադրող ձևակերպումներ տեղ գտնեն։ Ընդդիմադիրների կողմից հայկական պատվիրակության աշխատանքը սուր քննադատության արժանացավ։ Կարծիքներ հնչեցին, թե պատվիրակությունը տապալել է աշխատանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+