Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս տարին համեմատել է 1945-ի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի առաջին նիստի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, այս տարին համեմատել է 1945-ի հետ: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօրվա պատերազմն ընթանում է միկրոսկոպիկ վիրուսի դեմ։ Վաղը կարող է սկսվել կիբերտարածքում՝ ահաբեկիչների դեմ։ Եվ մենք դեռ պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ երկար մարտերում»,- հայտարարել է նա։

Գուտերեշի խոսքերով ՝ հակամարտությունն այլևս միայն ռազմական և տնտեսական հզորության հարց չէ:

«Միջազգային համագործակցության անհրաժեշտությունը պահպանվում է։ Մենք պետք է մեր գլոբալ համակարգը դարձնենք գլոբալ գործընկերության»,- հայտարարել է նա։

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով 88 միլիոն մարդ հայտնվել է աղքատության շեմին, իսկ 270 միլիոնին սպառնում է սննդի պակաս, և միջազգային մակարդակով «նոր գլոբալ գործարքի» կոչ է արել:

«Անհրաժեշտ է ավելի լավ իրականացնել իշխանության, ռեսուրսների և հնարավորությունների ղեկավարումը, և դրանք պետք է ավելի արդար բաշխել։ Զարգացող երկրները պետք է համաչափ դեր խաղան գլոբալ ինստիտուտներում»,- նշել է գլխավոր քարտուղարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+