Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:36

Եթե նման բան տեղի ունենա, թափվող արյունը կմնա այդ մարդկանց ձեռքերին. Պուտին

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային է փոխանցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին արված հայտարարության ամբողջական ինֆորմացիան: Այս մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այս օրերին սերտ շփման մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Ամերիկացի և ֆրանսիացի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա: Ես նրանց հետ հանդիպել եմ, նրանց հետ հանդիպել են նաև իմ գործընկերները, նրանց ներկայացվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունների մասին լիարժեք տեղեկատվություն:

Պայմանավորվածություններն ընթանում են այն սկզբունքների հունով, որոնք վերջին տարիներին համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և լայն աջակցություն ստացել աշխարհում»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ ամենախոշոր միջազգային կազմակերպությունը, որի հետ այս պահին աշխատում են, Կարմիր խաչն է:

Նա նշել է, որ պարենի համաշխարհային կազմակերպությունը Երևանից հրավեր է ստացել Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել մշակութային օջախների պաշտպանության համար:

Լավրովն ընդգծել է. «Նկատում ենք պայմանագրի իրականացման խոչընդոտմանն ուղղված քայլերի միտումներ: Նկատում ենք նաև խաղաղապահ առաքելության բնույթի խեղաթյուրման փորձեր, սակայն դրանք առայժմ թույլ են»: Այդ նախադասությունից հետո Վլադիմիր Պուտինը զարմանք է հայտնել նման միտումների առնչությամբ: «Անակնկալ էր ինձ համար, որ պայմանագրի խոչընդոտման միտումներ կան: Մարդիկ պետք է հասկանան, որ դրա չիրականացման այլընտրանքը պատերազմն է: Եթե նման բան տեղի ունենա, թափվող արյունը կմնա այդ մարդկանց ձեռքերին»,- ասել է ՌԴ նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+