ՌԴ-ում կորոնավիրուսի բերովի դեպքերի 90%-ը Թուրքիայից են։ Այս մասին COVID-19-ի դեմ պայքարի համար գումարված նիստի ժամանակ պատմել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։
«Օգոստոսի 1-ին Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո Ռուսաստան է վերադարձել 1,5 մլն մարդ։ Մեր մշտադիտարկման արդյուքում պարզ է դարձել, որ 10 000-ից ավել դրական թեստերը Թուրքիայից վերադարձած քաղաքացիներինն է»,- ասել է Պոպովան։
Նա նշել է, որ ՌԴ մարզերից 33-ում գրանցվել է կորոնավիրուսային դեպքերի աճ, իսկ 19-ում՝ նվազում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







