ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյան քիչ առաջ տեղի ուենցած ճեպազրույցում հատնեց, որ վերջին օրերին ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը լրջագույնս վատթարացել է:
«Վարակի դեպքերը կտրուկ աճել են: Վերջին 14 օրվա ընթացքում դեպքերը կրկնապատկվել են: Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր»,-նշեց Սահակյանը:
Նա նաև հատնեց, որ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ կախված աշխատանքի բնույթից, անցնել հեռավար աշխատանքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



