Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:52

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Երեսուն տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի վերամիավորումը, հիրավի, պատմական հանգրվան էր ոչ միայն Ձեր երկրի, այլև համաշխարհային պատմության և քաղաքականության համար: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը, միջազգային ասպարեզում ծանրակշիռ դերակատարությանը և գերմանացի բարեկամ ժողովրդի առաջընթացին»,-ասված է վարչապետի ուղերձում։

Վարչապետն արձանագրել է, որ չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ այսօր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական, մշակութային և ապակենտրոնացված ոլորտներում` հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև մեր ժողովուրդների կողմից դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա: «Դրա մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը»,-ընդգծել է վարչապետը։

Գերմանիան նաև Հայաստանում ընթացող արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատաիրավական համակարգի լիարժեք գործունեության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցն է:

«Այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեզ համար հուսալի գործընկեր է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+