Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Դատարանի որոշումները պետք է կատարվեն․ մարզպետը՝ Եղեգնուտի նախկին գյուղապետի մասին

Դատարանի որոշումները պետք է կատարվեն․ մարզպետը՝ Եղեգնուտի նախկին գյուղապետի մասին

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակում մարզպետարանը կողմ չի հանդիսանում։ Կա դատարանի որոշում, որով սահմանվում է, թե ով պետք է լինի համայնքի ղեկավարը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Մարզպետարանը լիազոր մարմին չէ, որ դատարանի որոշման մասին կարծիք հայտնի։ Դատարանի որոշումները պետք է անպայմանորեն կատարվեն և մարզպետարանի համար ուրիշ տարբերակ չկա»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ համայնքի նախկին ղեկավարի։ Դեռ 2018 թվականին համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանք համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն՝ իր դիմումի համաձայն, լքել է պաշտոնը: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է դատարան։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն: Գյուղացիները համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են  պահանջում, չեն ցանկանում, որ նախկին համայնքապետը վերադառնա պաշտոնին։

Մարզում գյուղմթերքի իրացման խնդիր կա․ գյուղացիներն ակցիա են անցկացրել՝ դժգոհելով, որ վերամշակող ընկերությունները մթերում չեն իրականացնում։ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ խնդիրն արդեն լուծվել է, վերամշակող ընկերությունները մթերում կազմակերպելու նպատակով վարկավորում են ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+