Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

Ռուսաստանը կփոխի երկիր մուտք գործելու կանոնները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ընթացքում հայտնել է երկիր մուտք գործելու կանոնների փոփոխության մասին. հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այսպես ռուսաստանցիների հարազատները մինչև մեկ տարի ժամկետով երկարաժամկետ մուտքի վիզա կստանան։

«Այսօր կպարզեցնենք սովորական մասնավոր վիզաների ձևակերպման կարգը և Ռուսաստանի տարածքում մեր քաղաքացիների մերձավոր ազգականների՝ ամուսինների, ծնողների, երեխաների, եղբայրների ու քույրերի, պապերի ու տատիկների, թոռների գտնվելը, որոնք այլ քաղաքացիություն ունեն։ Նման բարեկամները կկարողանան երկարաժամկետ մասնավոր վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի ժամկետով», — ասել է վարչապետը ՝ նշելով, որ դա հնարավոր կլինի անել ՌԴ քաղաքացու պարզ գրավոր դիմումի հիման վրա:

Դրա համար մի շարք փոփոխություններ կմտցվեն «ՌԴ մուտք գործելու կարգի մասին» օրենքում։

Բացի այդ, Միշուստինի խոսքով, կբացառվի օրենքի այն կետը, որի պատճառով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հյուրերը ստիպված են լինում մեկնել Ռուսաստանի սահմաններից դուրս, որպեսզի պահպանեն վիզա ստանալու իրավունքը: Նա ընդգծել է, որ դա թույլ կտա «ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այն ընտանիքների համար, որոնք դեռևս բաժանված են սահմաններով, և հեշտացնել նրանց կյանքը, ովքեր կցանկանան մեզ մոտ մնալ»:

«Նրանք ավելի շատ ժամանակ կունենան ժամանակավոր կացության կամ կացության թույլտվության ձևակերպման համար», — բացատրել է Միշուստինը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+