Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:57

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին մինչև 160 միլիարդ դոլար կհատկացնի

Համաշխարհային բանկը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մտադիր է կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին մինչև 160 միլիարդ դոլար հատկացնել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով բանկի հայտարարությանը։

«Ի պատասխան COVID-19-ի համավարակին՝ Համաշխարհային բանկն արագ արձագանքման միջոցառումներ է ձեռնարկել և մտադիր է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մինչև 160 միլիարդ դոլար հատկացնել։ 2020 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված օգնությանն ընդհանուր առմամբ 21 միլիարդ դոլար է ուղղել»,- նշվում է փաստաթղթում։

«Քանի որ զարգացող երկրները բժշկական, սոցիալական և տնտեսական աննախադեպ ճգնաժամի են բախվում, որը սպառնալիքի տակ է դնում տասնամյակների ընթացքում գրանցված զարգացումը և միլիոնավոր մարդկանց աղքատության է մատնում, Համաշխարհային բանկի այս առաքելությունն արդիական է, ինչպես երբևէ․․․Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եկամտային ցածր մակարդակ ունեցող երկրներին տրամադրած օգնության ավելացման ուղղությամբ և ռեսուրսներն ուղղում ենք անկայունությունից, կոնֆլիկտից և բռնությունից տուժած երկրներին»,-նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը և հավելել․ «Երկարաժամկետ հեռանկարում մեր առաջնահերթությունները կենտրոնացած են տնտեսական աճի ապահովման և կարևոր ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և մաքուր ջրի հասանելիության ապահովման միջոցով միջին եկամտի բարձրացման, թվային ֆինանսական ծառայությունների ընդլայնման, օրենքի գերակայության ամրապնդման, մասնավոր հատվածի զարգացման խթանման, ինչպես նաև պարտքերի և ներդրումների հարցերում թափանցիկության և կայունության ապահովման վրա»։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը գրեթե 5%-ի անկում կապրի, սակայն հաջորդ տարի այն կվերականգնվի և կգրանցվի 5,4%-ի զարգացում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+