Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:
Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 20 025 950 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 734 018-ի, բուժվել է 12 900 621 մարդ:
Հիվանդների և մահվան ելքերի թվով շարունակում է առաջատար մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 5 199 444 դեպք, որից 165 617-ը՝ մահվան ելքով:
Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 3 035 582 դեպք, 101 136-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 2 215 074 դեպք, 44 466-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 887 536 դեպք, 14 931-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 559 859 դեպք, 10 408-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







