Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Վլադիվոստոկում տրանս-խաղաղօվկիանոսյան տանկերին շնորհվել է Առնո Բաբաջանյանի անունը

Վլադիվոստոկում տեղի է ունեցել տրանս-խաղաղօվկիանոսային տանկերին հայ և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի անվան  շնորհման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։  Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել անվանի կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին ընդառաջ:

Ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ Առնո Բաբաջանյանը մեր օրերում մնում է հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտական ժառանգությունը հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային սեփականությունը:

Բացման արարողությանը մասնակցել են Պրիմորիե երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի շրջանակներում Նևելսկու անվան ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+