Լիբանանյան Քրիստոնեական Կատաիբ կուսակցությունը հայտնել է խորհրդարանից իր երեք պատգամավորների հեռանալու մասին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Գործակալության տեղեկություններով՝ սրա արդյունքում խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը, որոնք մտադիր են հրաժարվել մանդատներից, հասել է 5-ի:
Գործակալություն ներկայացնում է պատգամավորների ազգանունները, որոնք հրաժարվել էին իրենց մանդատներից: Նրանց թվում են Փոլա Յակուբյանը՝ Լիբանանի վեց կին օրենսդիրներից մեկը։
Ինչպես հաղորդում է «ТАСС»-ը, երեք պատգամավորների հրաժարման մասին հայտնել է Կատաիբ-ի առաջնորդ Սամի Ժմայելը: Նա ելույթ է ունեցել Քաթայիբ-ի գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանի հուղարկավորության ժամանակ, որը զոհվել է երեքշաբթի Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







