Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն այցելել է Բեյրութում պայթյունի հետևանքով վնասված Բուրճ Համուտի հայկական թաղամասերը: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:
Արամ Ա. Վեհափառը Բուրճ Համուտի քաղաքապետի և պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ շրջել է հայահոծ թաղերով, հանդիպում ունեցել վիրավոր հայերի հետ, օրհնել նրանց և շուտափույթ ապաքինում մաղթել՝ մոտիկից ծանոթացավ տիրող կացությանը:
Կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ հայրապետը Պուրճ Համուտից մեկնելուց առաջ նյութական օժանդակություն է տրամադրել քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է դարձել պայթյունի հետևանքով զոհված մեկ հայի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







