Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36,996-ի: Հուլիսի 25-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 26,243 է, փաստացի բուժվում է 9,833-ը, գրանցվել է մահվան 700 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 155,664 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 220 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 36.162 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



