ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 22-ին՝ ժամը 09։23-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 21-ին տեղի ունեցած քամու և անձրևի հետևանքով ծառեր են ընկել և փակել Բարեկամավան գյուղի ճանապարհները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Բարեկամավան գյուղի առաջին և երկրորդ փողոցներում ընկած ծառերը (10 հատ) մասնատել և հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







