Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար»,-հավելել է վարչապետը։
Ըստ վարչապետի՝ միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- գրել է վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



