Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի: Հուլիսի 21-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 24206 (+704) է, փաստացի բուժվում է 10171-ը, գրանցվել է մահվան 662 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 215 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 34,981 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



