Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 339 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32490-ի: Հուլիսի 14-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 20729 է, փաստացի բուժվում է 10996-ը, գրանցվել է մահվան 581 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 184-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 32151 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



