Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաճառել է հողակտորը, որի վրա իր տունն էր գտնվում․ այժմ երկրի ղեկավարն ընտանիքի հետ բնակություն կհաստատի «Կոնչա Զասպա» պետական նստավայրում։
Նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին վաճառքն իրականացրել է 2020 թվականի հուլիսի 7-ին։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ նախագահը սեփականության հետ կապված էական փոփոխությունների մասին տեղեկացրել է կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ օրենք է խախտել։ Նա հայտարարել էր, որ ունեցվածքում տեղի ունեցած էական փոփոխություների մասին ժամանակին չէր տեղեկացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







